Տեղի կունենա Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուի շնորհանդեսը


Տեղի կունենա Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուի շնորհանդեսը

  • 19-12-2011 12:11:11   | Հայաստան  |  Նոր գրքեր

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախաձեռնությամբ ս.թ.-ի դեկտեմբերի 20–ին ժամը` 14:00-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում (Աբովյան 52ա) տեղի կունենա սփյուռքահայ անվանի արձակագիր Հակոբ Օշականին նվիրված գիտաժողովի նյութերն ամփոփող ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուում ընդգրկված գրականագիտական ուսումնասիրություններում նորովի վերլուծումներով գնահատվում է գրողի գրական ժառանգությունը, նրա արդիական նշանակությունը։ Նույն օրը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հումանիտար (ԵՊՀ Բանասիրություն, Ժուռնալիստիկա, ՀՊՄՀ Բանասիրություն, Ժուռնալիստիկա) բաժանմունքների 6 լավագույն ուսանողների, ովքեր ունեն բարձր առաջադիմություն եւ գրական-ստեղծագործական ձիրք, կհանձնվեն Համազգայինի սահմանած «Հակոբ Կարապենց» կրթաթոշակներ։
Նոյյան տապան  -   Նոր գրքեր