13-ԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁՅԱԼ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ԲԵՅՐՈՒԹԻ<br /> ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ <br />


13-ԱՄՅԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԴԱՐՁՅԱԼ ԿՍԿՍԻ ԳՈՐԾԵԼ ԲԵՅՐՈՒԹԻ
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ

  • 23-01-1996 18:35:00   | Հայաստան  |  Միջազգային
ԲԵՅՐՈՒԹ, 23 հունվարի (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Բեյրութի ֆոնդային բորսան, որ ժամանակին ամենախոշորն էր Մերձավոր արեւելքում, դարձյալ կբացի իր դռները եւ կսկսի սակարկությունները: Այս մասին հայտարարել է բորսայի նախագահ Գաբրիել Սինաուին: Բորսայի գործունեության սկզբնական փուլում նրա աշխատանքին կմասնակցեն բրոքերային 5 գրասենյակներ (մինչեւ քաղաքացիական պատերազմի պատճառով բորսայի փակումը 1983 թվականին, երկրում նման հաստատությունները 42-ն էին), հետագայում դրանց թիվը զգալիորեն կավելանա: Փորձագետների կարծիքով, 13-ամյա ընդմիջումից հետո Բեյրութի բորսայի գործունեության վերածնունդը Լիբանանում տնտեսական իրադրության կարգավորման ակնհայտ մի վկայություն է, կարեւոր փուլ 1975-1990 թթ. 16-ամյա քաղաքացիական պատերազմից հետո երկրի վերականգնման եւ վերակառուցման ճանապարհին:
Նոյյան տապան  -   Միջազգային