ԵԳՈՐ ԳԱՅԴԱՐԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԻՆ ԿՈՉ ԱՆԵԼ ՉԱՌԱՋԱԴՐԵԼ
ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
22-01-1996 18:50:00 | Հայաստան | Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 22 հունվարի (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Ինչպես հայտնի դարձավ
«Նոյյան տապան» գործակալությանը, Ռուսաստանի ժողովրդավարական
ընտրության (ՌԺԸ) կուսակցության նախագահ Եգոր Գայդարը որոշել է
դիմել Ռուսաստանի Նախագահ Բորիս Ելցինին` հունիսին կայանալիք
նախագահական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու
խնդրանքով: Ե.Գայդարի կարծիքով, Ռուսաստանի ներկայիս նախագահի
ազգանվան առկայությունը քվեաթերթիկում «սքանչելի նվեր կլինի
կոմունիստներին»:
Ինքը` Ե.Գայդարը, չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել,
սակայն հայտարարել է, որ մտադրի է նախագահի միացյալ թեկնածուի
առաջադրման հարցում դաշնակցել «Ռուսաստանը մեր տունն է» դաշինքի
հետ: ՌԺԸ-ի առաջնորդը չի հրաժարվում նաեւ «ՅաԲԼոկո» շարժման հետ
համագործակցությունից, եթե նրա ծրագրից դուրս բերվեն պոպուլիստական
տնտեսական խոստումները, որոնց իրագործումը կհանգեցնի «տնտեսության
մեջ դրամական զանգվածի ներարկման» եւ սղաճի մեծացման: