ԷՐԲԱԿԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԵՏԱԳԱ
ՋԱՆՔԵՐԻՑ
19-01-1996 16:00:00 | Հայաստան | Միջազգային
Անկարա Հունվ 19 (ՆՏ - AFP) Թուրքիայի իսլամամետ
«Բարօրություն» կուսակցության ղեկավար Նեջմեթին Էրբականը հրաժարվել
է կառավարությյուն կազմելու հույսից: Կուսակցության մի խոսնակ
հայտարարեց, որ ուրբաթ երեկոյան նա կհանձնի կառավարության կազմելու
մանդատը նախագահ Դեմիրելին:
Մինչ այդ Էրբականը, որի կուսակցության խմբակցությունը
ամենամեծն է խորհրդարանում, մերժում էր ստացել մյուս բոլոր
խմբակցություններից` կոալիցիա կազմելու հարցում:
Եթե Էրբականը վերադարձնի իր մանդատը, ապա, ըստ ավանդույթի,
նախագահ Դեմիրելն այն կհանձնի նախկին վարչապետ Թանսու Չիլլերին,
որի «Ճշմարիտ Ուղի» կուսակցության խմբակցությունը մեծությամբ
երկրորդն է: