ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԳԱՐԵԳԻՆ Ա.- ՔԼԻՆԹՈՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ<br />


ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ ԳԱՐԵԳԻՆ Ա.- ՔԼԻՆԹՈՆ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

  • 19-01-1996 15:50:00   | Հայաստան  |  Միջազգային
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի (ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ): Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնի հետ իր արձագանքն է գտել նաեւ թուրքական մամուլում: Մասնավորապես, «Զաման» թերթը զետեղել է Քլինթոնի եւ Վեհափառ Հայրապետի մեծադիր լուսանկարը եւ օգտագործել «Կաթողիկոսը գանգատվում է Թուրքիայից» խորագիրը: Ըստ Ստամբուլի «Մարմարայի», այդ խորագիրն օգտագործելու առիթն այն է, որ Գարեգին Ա-ն Քլինթոնին հայտնել է, որ թուրքական շրջափակման պատճառով Հայաստանի բարգավաճումը դանդաղում է: Թերթը նշում է նաեւ, որ Կաթողիկոսը Քլինթոնին խնդրել է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ղարաբաղի հարցի լուծման վրա: Սպիտակ տան բանբեր Մայք Մաք-Քըրին իր հերթին հայտնել է, որ Քլինթոնը նշել է, թե ակտիվ աշխատանք պետք է տարվի մնայուն խաղաղության հաստատման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային