Լույս է տեսել «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2012թ. առաջին համարը


Լույս է տեսել «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2012թ. առաջին համարը

  • 03-02-2012 12:38:23   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս Ազգային անվտանգություն» պարբերականի 2012թ. առաջին համարը` նվիրված երեք հիմնական թեմատիկ ուղղությունների՝ արաբական աշխարհ եւ Թուրքիա, տեղեկատվական անվտանգություն եւ սոցիալական ցանցեր, հայկական համայնքներ եւ գաղափարախոսություն։ Այս թեմաների շրջանակներում հեղինակներն անդրադարձել են արաբական գարնան հետեւանքներին, թուրքական «խորքային տեսության» ռազմավարությանը, Հայաստանի կիբերխոցելիության հարցերին, սոցիալական ցանցերի եւ արդի պետության առնչություններին, տեղեկատվական ոլորտի նորություններին, Ուրուգվայի հայ ավետարանական համայնքին եւ Գարեգին Նժդեհի գաղափարախոսության նշանակությանը։
Նոյյան տապան  -   Նոր գրքեր