Հայ ուսանողներին Հովնանյան հիմնադրամն առ այսօր հատկացրել է 1.7 միլիոն դոլարից ավելի կրթաթոշակ


Հայ ուսանողներին Հովնանյան հիմնադրամն առ այսօր հատկացրել է 1.7 միլիոն դոլարից ավելի կրթաթոշակ

  • 08-02-2012 09:38:21   | ԱՄՆ  |  Բարեգործություն

Հովնանյան կրթաթոշակը լավ հնարավորություններ է ստեղծում ծագումով հայ տաղանդավոր ուսանողների համար ուսում առնել Վիլլանովայի համալսարանում: Կրթաթոշակը ծածկում է ստացողի ուսման, տան եւ սննդի վարձերը եւ ամեն տարի ենթակա է վերականգնման: Ինչպես "Նոյյան Տապան"-ին տեղեկացնում են "Հրայր եւ Աննա Հովնանյան" հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից, Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի վերջին նվիրաբերումը "Հովնանյան կրթաթոշակ" ավանդաշնորհային ֆոնդին կազմում է $500000 եւ ընդհանուր գումարն այժմ կազմում է 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար: 1990թ.-ից` հիմնադրումից սկսած առ այսօր "Հովնանյան կրթաթոշակ?" ֆոնդի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի շահառուներ են դարձել Վիլլանովայի համալսարանի 79 ուսանողներ: "Ես ուզում եմ, որ հնարավորինս մեծ թվով երիտասարդ չափահաս հայեր` թե Միացյալ Նահանգներում եւ թե ամբողջ աշխարհում, հնարավորություն ունենան ստանալու այն գերազանց կրթությունը, որ այսօր առաջարկում է Վիլլանովայի համալսարանը", - նշում է Վիլլանովայի 1956թ. շրջանավարտ պրն Հովնանյանը: Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամը ստեղծվել է 1986թ., կենտրոնական գրասենյակը գտնվում է Թինտոն Ֆոլզ քաղաքում, Նյու Ջըրզի նահանգ:
Նոյյան տապան  -   Բարեգործություն