Հայ ուսանողներին Հովնանյան հիմնադրամն առ այսօր հատկացրել է 1.7 միլիոն դոլարից ավելի կրթաթոշակ
08-02-2012 09:38:21 | ԱՄՆ | Բարեգործություն
Հովնանյան կրթաթոշակը լավ հնարավորություններ է ստեղծում ծագումով հայ տաղանդավոր ուսանողների համար ուսում առնել Վիլլանովայի համալսարանում: Կրթաթոշակը ծածկում է ստացողի ուսման, տան եւ սննդի վարձերը եւ ամեն տարի ենթակա է վերականգնման: Ինչպես "Նոյյան Տապան"-ին տեղեկացնում են "Հրայր եւ Աննա Հովնանյան" հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից,
Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամի վերջին նվիրաբերումը "Հովնանյան կրթաթոշակ" ավանդաշնորհային ֆոնդին կազմում է $500000 եւ ընդհանուր գումարն այժմ կազմում է 1 մլն 700 հազար ԱՄՆ դոլար:
1990թ.-ից` հիմնադրումից սկսած առ այսօր "Հովնանյան կրթաթոշակ?" ֆոնդի լրիվ կամ մասնակի կրթաթոշակի շահառուներ են դարձել Վիլլանովայի համալսարանի 79 ուսանողներ:
"Ես ուզում եմ, որ հնարավորինս մեծ թվով երիտասարդ չափահաս հայեր` թե Միացյալ Նահանգներում եւ թե ամբողջ աշխարհում, հնարավորություն ունենան ստանալու այն գերազանց կրթությունը, որ այսօր առաջարկում է Վիլլանովայի համալսարանը", - նշում է Վիլլանովայի 1956թ. շրջանավարտ պրն Հովնանյանը:
Հրայր եւ Աննա Հովնանյան հիմնադրամը ստեղծվել է 1986թ., կենտրոնական գրասենյակը գտնվում է Թինտոն Ֆոլզ քաղաքում, Նյու Ջըրզի նահանգ: