Լույս է տեսել Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը:Ս.Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը


Լույս է տեսել Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը:Ս.Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը

  • 17-04-2012 17:29:03   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել ժամանակակից հույն ուղղափառ աստվածաբան Ստիլիանոս Պապադոպուլոսի «Վիրավոր արծիվը: Ս. Գրիգոր Աստվածաբան» աշխատության հայերեն թարգմանությունը: Թարգմանությունը հունարենից կատարել է Մարիաննա Ապրեսյանը: Գիրքը նվիրված է 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու խոշոր աստվածաբան Գրիգոր Նազիանզացու կենսագրությանը: Այս աշխատությունը բազմիցս հրատարակվել է եւ իբրեւ կենսագրական պատմավեպ լայն տարածում ունի ժամանակակից ընթերցողների շրջանում: Այս գրքի կարեւորությունը հայ իրականության մեջ պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Աստվածաբանը Հայ Եկեղեցու տոնելի սրբերից է եւ Կապադովկյան մյուս հայրերի հետ զգալի ազդեցություն է գործել Հայ Եկեղեցու աստվածաբանության ձեւավորման եւ զարգացման վրա: Գիրքը հրատարակվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր