Կինո` ուրբաթ օրերին


Կինո` ուրբաթ օրերին

  • 20-04-2012 12:54:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Orange Կինոն կրկին հասանելի է: Այսօրվանից Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կկարողանան ցանկացած ուրբաթ օր հրավիրել կինո իրենց ընկերներից մեկին` վճարելով միայն մեկ տոմսի արժեքը: Ծառայությունից կարող են օգտվել Orange Խոսենք, Ամեն ամիս եւ Բիզնես ծառայությունների բաժանորդները: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է շաբաթվա ցանկացած օր ուղարկել kino բառը 5555 կարճ համարին (կարճ հաղորդագրության արժեքը` ըստ բաժանորդի սակագնային պլանի), ստանալ ծածկագիր, այնուհետեւ առաջիկա ուրբաթ օրը ծածկագիրը ներկայացնել Երեւանի Մոսկվա կամ Գյումրիի Հոկտեմբեր կինոթատրոնների տոմսարկղ եւ ստանալ այդ ուրբաթ ցուցադրվող ցանկացած ֆիլմի երկու տոմս` տոմսարկղում վճարելով միայն մեկ տոմսի արժեքը: Orange Կինոյի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք kino.orangearmenia.am:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play