Կայացավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդեսը


Կայացավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդեսը

  • 20-04-2012 15:24:29   | Հայաստան  |  Նոր գրքեր
Ապրիլի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի գրողների միության համատեղ նախաձեռնությամբ Գրողների համահայկական VI համաժողովի շրջանակներում կայացավ սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդես: Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչության տնօրեն Նաթան Եպիսկոպոսը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա.Իսահակյանը, սփյուռքահայ գրողներ եւ այլք: Շնորհանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` նշելով, որ «Հայրենիք-Սփյուռք գործակցությամբ ստեղծված բարեկամությունը պետք է զարգանա, ամրանա եւ անպայման արդյունքներ տա»: Նախարարը ներկայացրեց 2009-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ, ԵՊՀ եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ջանքերով հրատարակված գրքերը` կարեւորելով եւ գրողներին հորդորելով տեղերում հետազոտական խմբեր կազմել` հայ համայնքների պատմությունը գրի առնելու համար: Հ.Հակոբյանը ներկա հեղինակներին հորդորեց նաեւ իրենց գրքերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարության էլեկտրոնային գրադարանում տեղադրելու համար: Ներկաներին ողջունեցին նաեւ Հայաստանի գրողների միության նախագահ Լ.Անանյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Ա.Իսահակյանը, Վրաստանի հայ գրողների միության նախագահ Ժ.Սնխչյանը եւ ուրշներ: Նրանք մեծապես կարեւորեցին ՀՀ սփյուռքի նախարարության դերը Սփյուռքը համախմբելու գործում: Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ հրատարակված` «Գրական տեղեկատու 2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն», «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան – Մատյան բանավոր խոսքի» գիրքը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր