Լույս է տեսել Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը

02-05-2012 11:06:58   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Ապրելու իրավունք» գիրքը, որը հրատարակվել է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ: Գիրքը բացառիկ հրատարակություն է վայրի բնության, մասնավորապես` առյուծների մասին: Հեղինակը վեր է հանում այն գաղափարը, որ բոլոր արարածներն ունեն ապրելու իրավունք, եւ մարդիկ պարտավոր են ապահովելու մոլորակի մյուս արարածների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը: Գրքի հարցադրումը վերաբերում է մարդ–բնություն ներդաշնակ հարաբերության անհրաժեշտությանը եւ մարդ–գիշատիչ, մասնավորապես՝ մարդ–առյուծ, դարավոր հարաբերություններին՝ միմյանց միջեւ պայքարից մինչեւ խաղաղ ու ներդաշնակ գոյակցություն: Գրքի նյութը դիտարկվել է լայն սպեկտրով՝ բնագիտական եւ բնապահպանության տեսանկյուններից եւ բնապահպանական անվտանգության համատեքստում: Բնագիտական, բնաճանաչողական իմաստով «Ապրելու իրավունք» գիրքը ոչ միայն առյուծների, նրանց էվոլյուցիայի, աշխարհագրական տարածվածության, ենթատեսակային բազմազանության, կենսաբանության, անհետացման ու պահպանության խնդիրների, Աֆրիկայի եւ Ասիայի վայրի բնության, հանրահայտ բնասերների մասին է, այլեւ մանրամասն կերպով անդրադառնում է առյուծների դերին աշխարհի բոլոր ազգերի ու պետությունների մշակույթներում, պատմական, կրոնա-դավանաբանական, առասպելագիտական, զինանիշագիտական համակարգերում: «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը կայացել է 2012 թ. ապրիլին, «Կոնգրես» հյուրանոցում «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության կողմից կազմակերպված բնապահպանական կոնֆերանսի ժամանակ: Գրքի մասին եռալեզու մանրամասն տեղեկույթ կա նաեւ Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգ-կայքում` http://arlenshah.wordpress.com/copy/ Նաեւ` http://www.youtube.com/watch?v=JET7dKdb7go
 


Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1139 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար