Լույս է տեսել «Մանկական գանձարան» ժողովածուն


Լույս է տեսել «Մանկական գանձարան» ժողովածուն

  • 08-05-2012 20:14:45   | Հայաստան  |  Նոր գրքեր

Մանկական գանձարան «Էդիթ պրինտ» հրատարակչությունը հրատարակել է Սուրեն Մուրադյանի կազմած «Մանկական գանձարան» ժողովածուն: Այն ամփոփում է Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Հ. Թումանյանի բանաստեղծություններից մինչեւ ժամանակակից մանկագիրների լավագույն ստեղծագործությունները: Ժողովածուն ընթերցանության օժանդակ ձեռնարկ է ոչ միայն մանուկների, պատանիների, այլեւ մանկապարտեզի դաստիարակների, մանկավարժների, ուսումնական հաստատություններում մանկական գրականություն դասավանդողների, նաեւ ծնողների, ընթերցողների ամենալայն շրջանակների համար: Խորհրդանշական է, որ ժողովածուն լույս է տեսնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք կոչվելու տարում:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play