Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ


Տեղի կունենա քննարկում Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի շուրջ

  • 17-05-2012 21:31:55   | Հայաստան  |  Հասարակություն

«Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հանձն է առել կազմակերպել աշխատանքային քննարկում Երեւանում եւ հասարակության լայն շերտերին իրազեկել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման խնդրի մասին: Ինչպես «Նոյյան Տապանին» տեղեկացրեցին կազմակերպությունից, փորձագետների կողմից նշվել են մի շարք խախտումներ, որոնք կապված են կենսաբազմազանության ուսումնասիրության արդյունքների եւ մի շարք օրենքների հետ: Այս հարցերի շուրջ կփորձեն բանավիճել հրավիրված կողմերը: Մայիսի 21-ին Ավիատրանս հյուրանոցում կայանալիք աշխատանքային քննարկմանը հրավիրված են` Բնապահպանության նախարարությունը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը, (WWF) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը, կենդանաբան Ալիկ Մալխասյանը, բուսաբան Անուշ Ներսիսյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), կենդանաբան FPWC Հրաչ Ղազարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն