Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ կժամանի Մեծ Բրիտանիա


Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ կժամանի Մեծ Բրիտանիա

  • 18-05-2012 11:15:42   | Մեծ Բրիտանիա  |  Սպորտ

Այսօր, մայիսի 18-ինմ Օլիմպիական Ջահը պատմության մեջ երրորդ անգամ ժամանելու է Մեծ Բրիտանիա, եւ Լոնդոն-2012-ի Օլիմպիական Կրակի էստաֆետը կսկսի իր 70-օրյա ճանապարհորդությունը Միացյալ Թագավորությունով: Այս իրադարձությունը նշելու համար Երեւանում Բրիտանական դեսպանատան պատին այսօր բացվել է գրաֆիտի, որի հեղինակն է նկարիչ Էդգար Ամրոյանը: «Սա իմ առաջին գրաֆիտիի պատվերն է Երեւանում», ասաց նա: Օլիմպիական Կրակը խաղաղության եւ Օլիմպիական զինադադարի մարմնավորումն է: Այն խորհրդանշում է խաղաղություն, հակամարտությունների կարգավորում եւ այն գաղափարը, որ մարդիկ, այլ ոչ երկրներն են մրցում իրար հետ՝ մի կողմ թողնելով քաղաքականությունը, կրոնը կամ ռասիզմը: 8000 ջահակիրներ կտանեն Օլիմպիական Կրակը Միացյալ Թագավորության բոլոր անկյունները՝ այցելելով նաեւ Իռլանդիա: Օլիմպիական Կրակը, որը արեւի շողերից վառվեց մայիսի 10-ին Հունաստանում, կժամանի Ստրատֆորդի Օլիմպիական մարզադաշտ հուլիսի 27-ին՝ Լոնդոն-2012-ի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:
Նոյյան տապան  -   Սպորտ