23-05-2012 17:07:21 | Սյունիքի մարզ | Ականատեսի աչքերով
Կրկին հանդիպում ենք Մաշտոցի պուրակում մայիսի 25-ին,ժամը՝ 20.30-ին:
Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը ներկայացնում է «Բնության հաշվեհարդար» ֆիլմը: Ֆիլմն ամբողջությամբ կցուցադրվի եւ մամուլի ուշադրությանը կներկայացվի Մաշտոցի պուրակում, մայիսի 25-ին, ժամը 20.30-ին: Այն պատմում է հանքարդյունաբերությունից տուժած մարդկային ճակատագրերի, բնապահպանական նորմերը խախտած մի շարք դեպքերի, պետական քաղաքականության բացակայության, օրենսդրական բացերի, մի շարք հիվանդությունների եւ դրանք բուժելու խնդիրների, գյուղացիների ֆինանսական վիճակի մասին:
Հաջորդը կարող ես լինել դու...Կանխիր աղետը,փոխիր կարծրատիպերը, պաշտպանիր առողջ միջավայրում ապրելու քո իրավունքը:
Ֆիլմի հեղինակ եւ ռեժիսոր` Թեհմինե Ենոքյան