Տարօն Մարգարեանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում


Տարօն Մարգարեանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում

  • 08-06-2012 10:09:57   | Հայաստան  |  Տնտեսություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է ասֆալտապատման ծրագրերի իրականացման ընթացքին:տ Երեւանի քաղաքապետարանի 2012թ. շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական եւ ասֆալտապատման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակներում: Մայրաքաղաքում կապիտալ ու մասնակի ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր ծավալն այս տարի կկազմի մոտ երկու միլիոն քառակուսի մետր: Ըստ այդմ, 644.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կապիտալ հիմանորոգում կիրականացվի 26 փողոցներում, այդ թվում մայթերի նորոգում, եզրաքարերի փոխարինում, անձրեւատարերի ու դիտահորերի նորոգում ու նորերի կառուցում, ինչպես նաեւ երթեւեկելի հատվածի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում: Շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջանում ծանոթացել է պաշտպանության նախարարության շենքին հարակից Բագրեւանդի փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այստեղ ճանապարհը կրկնակի լայնացվում է՝ դառնալով 14 մ լայնությամբ, յուրաքանչյուր կողմից ունենալով երկուական երթեւեկելի շերտ: Ծանոթանալով աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը տեղում հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով որակի պահպանմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն եւ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետներում: Հիմնանորոգվող մյուս ճանապարհը երթեւեկությամբ ծանրաբեռնված Մյասնիկյան պողոտան է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այստեղ շինարարներն աշխատում են կրկնակի ծանրաբեռնվածությամբ, որպեսզի օր առաջ ավարտեն գործն ու ճանապարհը լիարժեք երթեւեկելի դառնա: Ծրագրի համաձայն այս ճանապարհահատվածում կասֆալտապատվի 120000 քմ մակերես: Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցում ընթացող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, երթեւեկելի գոտու ասֆալտապատմանը զուգահեռ, ամբողջությամբ վերանորոգվում են նաեւ մայթերը, փոխվում եզրաքարերը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ մայթերի բարեկարգման աշխատանքների որակին: Աշխատանքային շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որտեղ երթեւեկելի գոտու հարթեցման աշխատանքներն ավարտվել եւ շրջայցի պահին ասֆալտապատման աշխատանքներ էին ընթանում: Քաղաղաքապետը տեղում հետեւել է նաեւ Սեբաստիա-Իսակով ուղեանցում ընթացող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ կատարված աշխատանքների արդարացի գնահատականը կտան բնակիչներն ու, ըստ այդմ, պատասխանատուներին տեղում մեկ անգամ եւս հանձնարարել է ամենօրյա անմիջական հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքը, վերահսկել դրանց որակյալ կատարման ապահովումն ու լինել աչալուրջ եւ հետեւողական, որեւէ թերություն կամ բացթողում բացառելու համար. <<Մայրաքաղաքում տարեկան ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքների մոտ 60 տոկոսն արդեն մոտենում է ավարտին: Կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ եւ այդ աշխատանքները լինելու են շարունակական ոչ միայն կենտրոնական փողոցներում այլեւ բակային տարածքներում ու երկրորդական փողոցներում: Լուրջ ուշադրություն է դարձվում նաեւ մայրուղիների հիմնանորոգման խնդրին: Շրջայցի ընթացքում մենք որոշ թերություններ նկատեցինք, որոնք վերացնելու ուղղությամբ տեղում շինարարներին տրվեցին հանձնարարականներ: Պատասխանատուների առջեւ պահանջը հստակ է դրված` ամենօրյա հսկողություն իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընթացքին ու որակին>>,- շեշտել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման եւ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ կամ թերի կատարած կազմակերպություններին՝ քաղաքապետը նշել է, որ կապալառուներն արդեն սկսել են սեփական միջոցներով վերացնել անորակ եւ թերի կատարած ասֆալտբետոնե ծածկույթի թերությունները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 2012-ի համակողմանի տարեկան ծրագիրը ներառում է նաեւ 25 գրունտային ճանապարհներ, այսինքն փողոցներ, որոնք առաջին անգամ են ասֆալտապատվելու: Գլխավոր եւ երկրորդական փողոցներից բացի, համալիր ծրագրի համաձայն իրականացվում է նաեւ ավելի քան 350 փողոցների, 400 բակերի, միջբակային ճանապարհների ու նրբանցքների, ինչպես նաեւ 80 փողոցների մայթերի բարեկարգում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն