ՀԲԸՄ-ն ակտիվացնում է իր գործունեությունը` ԵՄ-ի կողմից<br /> Ղարաբաղի ընդունման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ<br />


ՀԲԸՄ-ն ակտիվացնում է իր գործունեությունը` ԵՄ-ի կողմից
Ղարաբաղի ընդունման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ

  • 24-05-2010 19:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) Եվրոպայում ակտիվացնում է իր գործունեությունը` ԵՄ-ի կողմից Ղարաբաղի հանրապետության ընդունման եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ինչպես մայիսի 24-ի ասուլիսում նշեց ՀԲԸՄ-ի Եվրոպայի գրասենյակի նախագահ Ալեքսի Գյովջյանը, իրենց նպատակն է լուրջ լոբբինգ ծավալել ԵՄ կառույցներում: Նրա գնահատմամբ, տարածաշրջանի այլ չճանաչված բոլոր հանրապետություններն էլ օգտվում են միջազգային խաղաղապահ առաքելություններից, ներգրավված են տարբեր միջազգային ծրագրերում եւ ստանում են աջակցություն, հատկապես վստահության հիմքերի ստեղծման հետ կապված, որը նվազեցնում է լարվածությունը, եւ այդ պետությունների բնակիչներն էլ հաղորդակցության մեջ են այլ երկրների հետ: Մինչդեռ, ըստ նրա, այս ամենը չի կարելի ասել Ղարաբաղի դեպքում: Ա.Գյովջյանի խոսքերով, ԵՄ կառույցներն ապատեղեկացված են: «Այդ առումով Ադրբեջանը շատ ավելի լավ լոբբինգ է անում, քան` մենք»,- ասաց նա, հավելելով, որ պետք է անել հնարավորը, որպեսզի Եվրոմիության բոլոր կառույցների կողմից ընդունվի Ղարաբաղ երկիրն ու նրա ժողովուրդը: Ըստ Ա.Գյովջյանի, Ղարաբաղը տարածաշրջանի միակ երկիրն է, ուր դեռեւս չի այցելել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին` այդ տարածքն անվանելով «սպիտակ կետ» Եվրոպայի քարտեզի վրա: Նա նշեց, որ Եվրոպայում ՀԲԸՄ-ի արշավն ուղղված է հորդորելու Եվրոմիությանը` մարդասիրական եւ տնտեսական օժանդակություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ կոչ է անում ԵՄ-ին թույլ տալ իր պաշտոնյաներին ճանապարհորդել Ղարաբաղ: Ա.Գյովջյանը հայտնեց նաեւ, որ Ֆրանսիայում օրերս Պ.Սեմնեբիի մասնակցությամբ անցկացվել է Ղարաբաղի հարցին նվիրված խորհրդաժողով, որին ներկա են եղել նաեւ Ղարաբաղի պատվիրակությունը, Ադրբեջանի դեսպանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play