Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը


Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության հերթական տեղեկագիրը

  • 11-07-2012 16:11:23   | Հայաստան  |  Նոր գրքեր

Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 56) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը. 1. Եվրասիական աստղագիտական ընկերության XI համագումարը Մոսկվայում 2. Եվրոպական աստղագիտական ընկերության XXI համագումարը Հռոմում 3. Հայ երիտասարդ աստղագետի մասնակցությունը Վատիկանի աստղադիտարանի միջազգային ամառային դպրոցին 4. Միջազգային աստղագիտական միության XXVIII գլխավոր ասամբլեան Պեկինում (օգոստոս 2012) 5. Չորրորդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը (սեպտեմբեր 2012) 6. Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը (սեպտեմբեր 2012) 7. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) ֆորումը (սեպտեմբեր 2012) 8. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի (ANSEF) 2013թ. դրամաշնորհների ազդագիրը 9. ՀԱԸ երիտասարդ աստղագետների 2012թ. տարեկան մրցանակի ազդագիրը 10. Տարեդարձներ (Մագդա Ստավինսկի – 70, Արեգ Միքայելյան – 50, Դոնալդ Բարի - 50) ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետեւյալ կայք-էջում. http://www.aras.am/ArasNews/arasnews.html Հայկական աստղագիտական ընկերություն
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play