Հրատարակվել է խորհրդարանական տերմինների և արտահայտությունների հայերեն-անգլերեն բառարան


Հրատարակվել է խորհրդարանական տերմինների և արտահայտությունների հայերեն-անգլերեն բառարան

  • 13-07-2012 16:10:33   | Հայաստան  |  Նոր գրքեր
Օրերս լույս է տեսել խորհրդարանական տերմինների եւ արտահայտությունների հայերեն-անգլերեն բառարանը: Հայերեն տերմիններն ունեն նաեւ բացատրություն, այսինքն` բառարանը նաեւ բացատրական է: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց գրքի հեղինակ` Ազգային ժողովի քարտուղարության պետ- աշխատակազմի ղեկավարի տեղակալ Թաթուլ Սողոմոնյանը, իրեն մեծապես աջակցել են խմբագրակազմը, թարգմանիչը, խմբագիրը: Բառարանը հրատարակվել է միջազգային կառույցների` ԱՄՆ Զարգացման գործակալության, ֆինանսական աջակցությամբ: Այն վաճառքի համար նախատեսված չէ, տպաքանակը փոքր է: Գիրքը նախատեսված է ուսանողների եւ ընդհանրապես խորհրդարանի գործունեությամբ զբաղվող ու հետաքրքրվող ցանկացած անձի համար: Ըստ Թ. Սողոմոնյանի, այս հրատարակությունը փորձնական է, պահանջարկի դեպքում բառարանը կվերահրատարակվի: Նշենք, որ բառարանի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 15-ին «Երեւան» հյուրանոցում: «Փաստինֆո» լրատվական գործակալություն
Նոյյան տապան  -   Նոր գրքեր