Պիկասոյի սիրուհիների դիմանկարները վաճառվել են ռեկորդային գներով


Պիկասոյի սիրուհիների դիմանկարները վաճառվել են ռեկորդային գներով

  • 22-06-2011 09:44:36   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
 Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երեք սիրուհիների դիմանկարները դարձել են Լոնդոնի Christie's աճուրդի տան ամենաթանկ աշխատանքները: BBC-ի տվյալներով` երեկոյան աճուրդի ժամանակ «Դորա Մաարի» դիմանկարը վաճառվել է 18 մլն ֆունտով (ավելի քան 29 մլն դոլար): Դրա վերջնական գինը 3 անգամ գերազանցել է աճուրդին նշանակված գնին: «Քնած աղջիկը» դիմանկարը, որում պատկերված է նկարչի ընկերուհի Մարիա Թերեզա Վալտերը, վաճառվել է 13,5 մլն ֆունտով (գրեթե 22 մլն դոլար): Իսկ Ֆրանսուազա Ժիլոյի դիմանկարը, ում հետ Պիկասոն մտերմացել էր 1940-ականներին եւ ով նրանից երկու երեխա է ունեցել, վաճառվել է 10,7 մլն ֆունտով (17,2 մլն դոլար):
Նոյյան տապան  -   Միջազգային