Վանուշ Խանամիրյանի անունով պարասրահ՝ Ուրուգվայում


Վանուշ Խանամիրյանի անունով պարասրահ՝ Ուրուգվայում

  • 17-07-2012 16:43:24   | Ուրուգվայ  |  Մշակույթ

Շաբաթ՝ հուլիսի 14-ին տեղի ունեցած հանդիսության ժամանակ, Մոնտեվիդեոյի Հայ Ազգային կենտրոնում պաշտոնապես բացվեց «Գայանե» հայկական պարախմբի նոր փորձասրահը, որը կրում է Վանուշ Խանամիրյանի անունը: Արարողությունը գլխավորել է Ուրուգվայի թեմի առաջնորդ եւ Հայ Ազգային կենտրոնի ատենապետ պարոն Կառլոս Կետցոյանը: Բացման ժամանակ պարախմբի ղեկավարներ ու անդամներ Կարինե Խուլյանը, Մարալ Թավուգկչյանը եւ Դանիել Լեւոն Մագարյանն իրենց ելույթներով հիմնավորեցին թե ինչու է իրենց համար կարեւոր, որ այս նոր սրահը կոչվի Վանուշ Խանամիրյանի անունով, քանզի նա մեծ ներդրում է ունեցել Ուրուգվայում հայկական պարարվեստի պահպանման ու տարածման գործում: «Արաքս» ռադիո
Նոյյան տապան  -   Մշակույթ