Նոր հրատարակություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ


Նոր հրատարակություններ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ

  • 12-09-2012 12:11:10   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Պատկերազարդ տոնացույց» եւ Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան» գրքերը: «Պատկերազարդ տոնացույց» գրքի ստեղծման համար հիմք է ծառայել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Շողակաթ» հեռուստաընկերության «Մանուկների Աստվածաշունչ» հաղորդաշարը: Գրքի օգնությամբ մանուկները կարող են տեղեկանալ եկեղեցական տարբեր տոների, բարեպաշտական սովորությունների, ինչպես նաեւ եկեղեցական տոներին առնչվող ժողովրդական ավանդույթների մասին: Աշխատության մեջ օգտագործված են պատկերներ, որոնց նախատիպերը ստեղծվել են հարյուրավոր տարիներ առաջ հայոց վանքերում, գրչության կենտրոններում ծաղկող` նկարազարդող մանրանկարիչների ձեռքով: Վերահրատարակված տոնացույցում նաեւ ավելացվել են Հայոց Եկեղեցու որոշ շարժական տոների աղյուսակները մինչեւ 2021 թ.: 19-րդ դարի վերջին տասնամյակի եւ քսաներորդ դարի առաջին կեսի ֆրանսիացի մեծանուն գրող Անդրե Ժիդի «Հովվերգական Սիմֆոնիան?» վեպը ֆրանսերենից թարգմանել է Պարգեւ Շահբազյանը: Սույն աշխատության հրատարակությունը հովանավորել է Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր