Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը


Լույս է տեսել Հայկական աստղագիտական ընկերության հերթական էլեկտրոնային տեղեկագիրը

  • 28-10-2012 18:38:12   | Արագածոտնի մարզ  |  Նոր գրքեր
Լույս տեսավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) հերթական (թիվ 58) էլեկտրոնային տեղեկագիրը (ArAS Newsletter), որը ներկայացնում է հայկական եւ միջազգային աստղագիտական նորությունները եւ տարեկան 8 անգամ տարածվում է աշխարհի բոլոր հայ աստղագետներին եւ մի շարք աստղագիտական կազմակերպությունների: Վերջին համարի բովանդակությունը. 1. Երիտասարդ աստղագետների 4-րդ բյուրականյան միջազգային ամառային դպրոցը 2. Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը եւ ՀԱԸ XI տարեկան համաժողովը 3. Վիկտոր Համբարձումյանի անվան 2012թ. միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը 4. Հայկական ազգային գիտա-կրթական հիմնադրամի 12-ամյակի ֆորումը 5. ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադան Երեւանում 6. Բյուրականի աստղադիտարանի լուսանկարների գրքույկի հրատարակումը 7. 2013թ. աստղագիտական օրացույցների թողարկումը 8. Տարեդարձներ (Վախթանգ Թամազյան – 60, Մանուշակ Պետրոսյան – 60) ՀԱԸ տեղեկագրերն առցանց կարելի է կարդալ հետեւյալ կայք-էջում. http://www.aras.am/ArasNews/arasnews.html
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play