Սփյուռքահայ գործարարը կրկին տուժող չճանաչվեց


Սփյուռքահայ գործարարը կրկին տուժող չճանաչվեց

  • 12-11-2012 13:04:20   | Հայաստան  |  Իրավունք

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանը, ով օրեր առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ եւս տուժող չճանաչվեց, առաջիկա օրերին կդիմի ՀՀ վճռաբեկ դատարան` բողոքարկելով վերաքննիչ դատարանի դատավճիռը: Սփյուռքահայ գործարարին ՀՀ վերաքննիչ դատարանում արդեն երկրորդ անգամ տուժող չճանաչեցին եւ դատարանում պարզվեց, որ ամերիկահայ գործարարին պատկանող ընկերության կանխամտածված սնանկության փաստով նախաքննության սկսվելուց 2 տարի հետո նոր միայն համալիր փորձաքննություն են նշանակել: Այս մասին դատարանում պարզաբանումներ տվեց գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը` փորձելով ողջամիտ ներկայացնել դեռ 2 տարի առաջ սկսված եւ մինչ օրս չավարտվող նախաքննության ժամկետի երկարացումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույն դատախազը գրեթե նույն բովանդակության պարզաբանումները ավելի քան 9 ամիս առաջ կրկին բերել էր նույն վերաքննիչ դատարանում եւ 9 ամիս անց էլ իրավիճակը ոչնչով չի փոխվել, սփյուռքահայ գործարարի ներկայացուցիչները չեն հավատում, թե դատախազի խոսքերն արժանահավատ են եւ կասկած չունեն, որ նախաքննությունը տեղից չի շարժվում: Սփյուռքահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի(դատախազի եւ փաստաբանի անունները նույնն են) խոսքով` իրենք դիմում են վճռաբեկ դատարան, քանի որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանա բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները: ?Սա հիմա ոչ մեկին ձեռնտու չէ, դրա համար էլ իմ վստահորդին տուժող չեն ճանաչում?,- ասում է փաստաբանը: Հետաքրքիր է, որ դատախազը նախ դատարանում հայտարարեց, որ շենքից մի քանի միլիոն դոլարների դուրս գրման վերաբերյալ փաստաթղթերը ստորա•րել է իրականում ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանը` կեղծելով Խուդյանի ստորագրությունը, հայտարարեց, որ Եսայանն ինքն է դա ընդունել, եւ ըստ այդմ սփյուռքահայ գործարարին ոչ միայն Եսայանը, այլ նաեւ մի քանի անձինք խոշոր չափի վնասներ են պատճառել, մեկ էլ դատախազը դատավորի հարցին ի պատասխան ճշգրտեց, թե առայժմ չի կարող ասել, այս պարագայում Խուդյանը տուժող է, թե ոչ: Թե ինչու է 1.5 տարվա նախաքննությունից հետո միայն այս տարվա հոկտեմբերի 18-ին համալիր փորձաքննություն նշանակվել, որից հետո միայն գործի ընթացքը պարզ կլինի, դատախազը հետեւյալ կերպ հիմնավորեց. ?Մենք ելակետային տվյալներ էինք հավաքում?: Հիշեցնենք, որ սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Լեռնիկ Հովհաննիսյանը արդեն երկրորդ անգամ էին Էդմոնդ Խուդյանին տուժող ճանաչելու հարցը հասցնում վերաքննիչ դատարան, քանի որ արդեն 2 տարի ինչ շարունակաբար ձգվում է Խուդյանին պատկանած ընկերությանը կանխամտածված սնանկության հասցնելու փաստով հարուցված գործի նախաքննությունը: 1.5 տարի տեւող նախաքննության արդյունքում, սակայն, մինչ օրս ոչ մեղադրյալներ են առաջ քաշվել, ոչ էլ կասկածյալներ, իսկ մինչ ՊԵԿ քննիչը նախաքննում է, Խուդյանի ներդրումներով կառուցված շենքում նույն հանցագործները շարունակվում են բնակարաններ վաճառել: Վարույթ կընդունի ՀՀ վճռաբեկ դատարանը սփյուռքահայ գործարարի բողոքը, թե ոչ, կտեղեկացնենք առաջիկայում:
Նոյյան տապան  -   Իրավունք