Հարավկովկասյան երկաթուղին փոփոխում է տոմսերի ուղեվարձի վերադարձման կարգը
13-11-2012 11:54:30 | Հայաստան | Հայտարարություններ
2012թ. դեկտեմբերի 1-ից փոփոխություններ կկատարվեն «ՀԿԵ» ՓԲԸ ուղեւորափոխադրումների համակարգում ուղեվարձի վերադարձման կարգի վերաբերյալ, ըստ որոնց՝
? գնացքի մեկնումից առաջ՝ 120 ժամից ոչ ուշ, տոմսի վերադարձման դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքն առանց պահումների,
? գնացքի մեկնումից առաջ՝ 24 ժամից մինչեւ 120 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքի 85%-ը,
? գնացքի մեկնումից առաջ՝ 2 ժամից մինչեւ 24 ժամը, տոմսի վերադարձի դեպքում ուղեւորին վերադարձվում է տոմսի արժեքի 75%-ը,
? գնացքի մեկնումից 2 ժամ առաջ տոմսերը վերադարձման ենթակա չեն,
? տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին ամբողջությամբ վերադարձվում է լրացուցիչ ծառայությունների՝ այդ թվում սպիտակեղենի արժեքն ու ապահովավճարը:
Տոմսերի վերադարձի դեպքում ուղեւորին չի վերադարձվում այն գնելու ժամանակ ծառայության դիմաց գանձված 600 դրամը:
Էլեկտրոնային տոմսերի արժեքը չի ներառում 600 դրամ տոմսի ձեւակերպման ծառայության գումարը: Առցանց գնված տոմսերի ուղեւարձի վերադարձը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ տոմսարկղերում կանխիկ գումարով:
ՀԿԵ-ն հետեւողական աշխատանքներ է տանում ուղեւորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղեւորների սպասարկման որակը, ինչպես նաեւ աճում է գնացքների արագությունը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն եւ իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով: