Տեղի ունեցավ բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուի շնորհանդեսը


Տեղի ունեցավ բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուի շնորհանդեսը

  • 21-11-2012 16:17:22   | Կանադա  |  Նոր գրքեր

 

Նոյեմբերի 19-ին Կանադայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր կանադահայ հայտնի քաղաքագետ, բանաստեղծ, պրոֆեսոր Ալան Ուայթհորնի «Վերադարձ դեպի Հայաստան» երկլեզու բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
 
Դեսպանության լեփ-լեցուն դահլիճում հաջողությամբ անցած շնորհանդեսին ներկա էին Կանադայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պաշտոնյաներ, բազմաթիվ դեսպաններ, հրատարակիչներ, հասարակական կազմակերպությունների եւ կանադահայ համայնքային կառույցների ղեկավարներ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, երեկոն իր բացման խոսքով սկսեց Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը:
 
Տեղեկանք: Ալան Ուայթհորնը Կանադայի Թագավորական ռազմական քոլեջի պաշտոնաթող պրոֆեսոր է եւ մի շարք գրքերի հեղինակ: Պրոֆեսոր Ուայթհորնի բանաստեղծությունները մեծամասամբ նվիրված են Մեծ Եղեռնին եւ դեպի հայրենիքը բանաստեղծի տածած սիրուն ու կարոտին: Նույն թեմային է նվիրված Ա.Ուայթհորնի բանաստեղծությունների` «Վերադարձ դեպի Հայաստան» ժողովածուն, որն առաջինն է իր գրքերից, որ ներկայացվում է նաեւ հայերեն թարգմանությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play