Նոր մարզադահլիճ՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում


Նոր մարզադահլիճ՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում

  • 06-12-2012 11:50:56   | Սյունիքի մարզ  |  Բարեգործություն

Orange Հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական և մարզական դաստիարակություն:

 
Բարեգործական ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ստեղծվել է նոր մարզադահլիճ, որը հագեցած է տարբեր մարզաձևերի համար անհրաժեշտ պարագաներով և մարզասարքերով: Այժմ այն կկարողանա լիովին բավարարել դպրոցական սպորտային ծրագրի պահանջները: Շինուհայրն ունի 3000 բնակիչ, որոնցից 438-ը դպրոցահասակ են: Նախատեսվում է, որ մարզասրահը կօգտագործվի ոչ միայն աշակերտների, այլ նաև համայքնի մյուս բնակչների կողմից` կազմակերպելու սպորտային խմբակներ և մրցաշարեր:
 
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին և խոցելի գյուղական համայնքներին, և սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Ուրախությամբ ենք նկատում, որ այս մարզադահլիճը թույլ կտա, հատկապես ձմեռային ամիսներին, երբ գյուղի բնակիչները սովորաբար հանգստի են անցնում գյուղատնտեսական աշխատանքներից, կազմակերպել այն ակտիվ ու առողջ կերպով», ասաց Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
 
Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2,241,000 դրամ: Սակայն Orange Հիմնադրամն ու “Շեն” բարեգործական կազմակերպությունը մենակ չեն եղել այս աշխատանքներն իրականացնելիս: USAID/CHF-ը և տեղական համայնքը նույնպես ունեցել են իրենց արժեքավոր ներդրումը, մասնավորապես վերանորոգման համար: 
 
Հիշեցնենք, որ Orange-ի աջակցությամբ արդեն յոթ այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Բասենում, Արևշատում և Մարմաշենում (Շիրակ), Ջուջևանում և Նոյեմբերյանում (Տավուշ) :
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն