Հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքի խստացում՝ Նյու Յորքում


Հրազենի շրջանառությանը վերաբերող օրենքի խստացում՝ Նյու Յորքում

  • 16-01-2013 12:37:33   | ԱՄՆ  |  Ականատեսի աչքերով

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն իր ստորագրությամբ օրենքի ուժ է տվել նոր օրինագծին, որով խստացվում է այդ նահանգում հրազենը սահմանափակող օրինագիծը, կրճատվում է թույլատրվող փամփուշտների քանակը եւ զենք վաճառողներին պարտադրվում է ավելի մանրակրկիտ ստուգել զենքի գնորդներին` հոգեպես անհավասարակշիռ մարդկանց հրազենի հասանելիությունը բացառելու համար: 

Ավելի վաղ օրինագիծը հաստատել էին նահանգային խորհրդարանի թե՛ ստորին պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, թե՛ վերին պալատը, որը հիմնականում հանրապետականներինն է:
 
Զենքի շրջանառության մասին այս նոր օրինագիծը առաջինն է, որ ընդունվել է ԱՄՆ-ում Նյութաուն քաղաքի տարրական դպրոցի ողբերգությունից հետո: Անցած տարվա դեկտեմբերի կեսերին Նյութաունի բնակիչ 20-ամյա երիտասարդը մորը պատկանող օրինական զենքից կրակահերթ էր բացել տեղի դպրոցում, աշակերտներից 20-ը եւ ուսուցիչներից 6-ը զոհվել են:
 
Նյութաունի ողերգությունից հետո զենքի շրջանառությանը վերաբերող նահանգային օրենքը խստացնելու անհրաժեշտության մասին հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Նա հանձնարարեց կառավարական հանձնաժողովին` փոխնախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, մշակել օրենքը խստացնելուն ուղղված առաջարկներ:
 
«Ազատություն» ՌԿ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով