Լույս է տեսել Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն


Լույս է տեսել Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» պատմվածքների ժողովածուն

  • 22-03-2013 12:13:37   | Հայաստան  |  Նոր գրքեր

 

Ժողովածուն Արմեն Օհանյանի առաջին գիրքն է, որտեղ ընդգրկված պատմվածքները, իր իսկ բնորոշմամբ, հայ ինտերակտիվ արձակի նմուշներ են, որոնց հատուկ են համահեղինակության և խաղի սկզբունքները: Իբրև համահեղինակ կարող են հանդես գալ ինչպես արդեն կայացած գրողներ («Թռչող հեծանիվ», «Խորհրդավոր նախաճաշ»), այնպես էլ` ցանկացած ընթերցող («Պ(ոչ)ԱՏՈՒՄ»): Խաղը Արմեն Օհանյանի գործերի անքակտելի մասն է, ընթերցողին ներգրավելու և արդի հայ գրական գործընթացի մեկուսացումը հաղթահարելու նրա նախընտրած միջոցը («Պահմտոցի», «Գերաստղ Մարիո», «Մատրյոշկա», Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»): Որպես պոստմոդեռնիզմի հետևորդ`նա վերաիմաստավորում է անցյալը` հայ արձակում տարածք բացելով թե' հին, թե' նոր հերոսների համար («Կիկոսի վերադարձը», «Կարմիր բերԵՏ», «Ռադիո Երևան»): 
 
Գիրքը կարող եք ձեռք բերել «Հայ գիրք» գրախանութների ցանցից: 
Հեռ. 54-07-06, 58-30-59, 53-33-91 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play