Լույս է տեսել Վարուժան Խաստուրի «Երեւանյան բոհեմ» պոեմը


Լույս է տեսել Վարուժան Խաստուրի «Երեւանյան բոհեմ» պոեմը

  • 15-04-2013 00:45:46   | Հայաստան  |  Նոր գրքեր

Արտագերս Հրատարակչությունը առանձին գրքով հրատարակել է  Վարուժան Խաստուրի «Երեւանյան բոհեմ» պոեմը: Պոեմը գրվել է 2012-ին եւ անդրադառնում է մեր իրականության շատ ցավոտ խնդիրների:

 

Վարուժան Խաստուրը ծնվել է Երեւանում 1961թ.:
Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
Զբաղվել է ուսուցչությամբ, զուգահեռաբար աշխատել «Զվարթնոց» եւ «Մեծամոր» պատմահնագիտական թանգարաններում` որպես ավագ գիտաշխատող:
1987-89 թթ. աշխատակցել է «Պիոներ կանչ» թերթին:
1989-91 թթ. նշանակվել է Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո քարտուղար: Հիմնադրել է «Արտագերս» հրատարակչությունը, որի տնօրենն է առ այսօր:
1998-99 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում որպես նախարարի օգնական:
1999 թվականից «Արտագերս. հայագիտական հանդես» ամսագրի տնօրենն է:
1997-ից՝ «Նոյյան տապան» շաբաթաթաթերթի հայերեն տարբերակի գլխավոր խմբագիրը:
Առաջին բնաստեղծությունը լույս է տեսել 1978 թ. «Ավանգարդ» թերթում՝ ակադեմիկոս Սուրեն Աղաբաբյանի ընծայականով: «Երեւանի թ. 163 դպրոցի այս տարվա շրջանավարտ Վարուժան Սահակյանը, դատելով նրա բանաստեղծությունների ձեռագրերից, թեեւ դեռ անփորձ է, դեռ գրքային տպավորություններով տարված, բայց անպայման շնորհալի պատանի է: Իր բանաստեղծություններում կան հոգեկան տաքություն եւ ուժ, ներշնչանքների ազնվություն եւ բանաստեղծին անհրաժեշտ «միամտությունգգգ»,- գրել է Սուրեն Աղաբաբյանը:
Տպագրած գրքերն են՝
«Երկխոսություն»,
«Ժամադիտակ»,
«Սպասում»,
«Փառապսակ»,
«Լույս Զվարթ»,
«Առհավություն»,
«Բանականության ողբերգությունը»,
«Երազի երկինք»,
«Երեւանյան բոհեմ»:
Նրա թարգմանությամբ հրատարակվել է Օմար Խայյամի «Ռուբայիներ» գիրքը: Կատարել է բազմաթիվ թարգմանություններ արեւելյան, եվրոպական եւ ամերիկյան գրողներից: Արեւելահայերենի է փոխադրել Գրիգոր Մագիստրոսի «Հազարտողեանը» պոեմը եւ բանաստեղծությունները:
Հեղինակ է բազմաթիվ գրականագիտական եւ հրապարակախոսական հոդվածների:
1999 թ. լույս է ընծայել «Պարույր Սեւակ. բանաստեղծություններ» լազերային ձայնասկավառակը:
Ապրում եւ ստեղծագործում է Երեւանում:

Նոյյան տապան  -   Նոր գրքեր