Գիրք՝ 20-րդ դարի 60-ական թվականների հայտնի հայ ճարտարապետների մասին


Գիրք՝ 20-րդ դարի 60-ական թվականների հայտնի հայ ճարտարապետների մասին

  • 06-04-2013 10:51:59   | Հայաստան  |  Նոր գրքեր

 

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ճարտարապետների միությունում ներկա է գտնվել Կարեն Բալյանի <<Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան>>  գրքի շնորհանդեսին: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի նախկին քաղաքապետեր  Մուրադ Մուրադյանն ու Արտաշես Գեղամյանը:
Գիրքը ներկայացնում է 20-րդ դարի 60-ական թվականների երեք հայտնի հայ ճարտարապետների կյանքը, համատեղ ստեղծագործական ուղին և հայ ճարտարապետության մեջ նրանց թողած ժառանգությունը:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին գրքի հրատարակման հարցում ցուցաբերած աջակցության համար, կարևորել է քաղաքապետի պատրաստակամությունը՝ լսելու և հնարավորության դեպքում աջակցելու ճարտարապետներին նոր ու հետաքրքիր նախաձեռնություններում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ շնորհանդեսի շրջանակում ցուցադրվել է նաև գրքի հերոս երեք ճարտարապետների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր