Բակո Սահակյանի այցը Մարտունու շրջանի Շեխեր գյուղ


Բակո Սահակյանի այցը Մարտունու շրջանի Շեխեր գյուղ

  • 03-06-2013 13:15:47   |   |  Սպորտ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունու շրջանի Շեխեր գյուղ եւ դիտել այնտեղ կազմակերպված վոլեյբոլի մրցաշարը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է հանրապետության գյուղական բնակավայրերում նման միջոցառումների կազմակերպումը` հավելելով, որ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացումը հանդիսանում է մատաղ սերնդի դաստիարակության առանցքային բաղադրամասերից մեկը: Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ֆրանսահայ բարերար Կարպիս Նիկողոսյանին` միջոցառմանն աջակցելու համար: 
Նախագահին ուղեկցում էին ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը եւ պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ