Կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը


Կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը

  • 03-06-2013 17:07:17   | Հայաստան  |  Մշակույթ

 
Հունիսի 2-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնի բացումը, որը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): 
 
Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
 
Փառատոնի հանդիսավոր բացման ընթացքում պատանի երաժիշտները հանդես են եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան): 
 
Պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցելու է մինչև 18 տարեկան շուրջ 4 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ են՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ