«Նոր անուններ» փառատոնը նպաստեց շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը


«Նոր անուններ» փառատոնը նպաստեց շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը

  • 06-06-2013 17:24:11   | Հայաստան  |  Մշակույթ

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 3-րդ միջազգային փառատոնը նոր ձեռքբերումներով է ամփոփել հերթական տարին: Ներկայանալի կազմով, լեփ-լեցուն դահլիճներում անցկացված երաժշտահանդեսը նպաստել է շնորհալի պատանիների կատարողական վարպետության բացահայտմանը: Արտերկրից ժամանած ամենատարբեր ազգերը ներկայացնող կատարողների համար փառատոնը դարձնել է բարեկամության հանգրվան:
 
Փառատոնը նախաձեռնել և կազմակերպել է Հայաստանի «Նոր անուններ» ծրագիրը (ղեկավար` «Մշակույթի գործիչների ընկերակցության» նախագահ, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյան): Կարևորելով շնորհալի պատանիների բացահայտումը և նրանց կատարողական վարպետության զարգացումը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձյալ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորությունը:
 
«Յուրաքանչյուրն ունի այս կամ այն ոլորտում ինքնադրսևորվելու հնարավորություն: Անհրաժեշտ է ուղղակի նպաստել շնորհալի մարդկանց բացահայտմանը, ինչին ձգտում ենք` տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Եթե ամեն տարի հնարավոր լինի բացահայտել 2-3 նոր անուն` կարելի է հպարտությամբ արձանագրել, որ փառատոնը ծառայել է նպատակին: Միասին մենք նպաստում ենք ստեղծագործող, բարեկիրթ և աշխարհին ասելիք ունեցող քաղաքացու այդ  տեսակի կայացմանը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Ներկայացուցչական հավաքին այս անգամ մասնակցել է մինչև 18 տարեկան շուրջ 40 պատանի կատարող Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կուբայից, Բելառուսից, Ղազախստանից, Մալթայից, Սիրիայից, Վրաստանից, Հայաստանից: Մասնակիցները եղել են միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ՝ տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ, որոնք բազմիցս ելույթներ են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ