62 համարի երթուղայինի վարորդն ինքն իր ձեռքով պոկել է «Ուղեվարձը` 150 դրամ» պաստառը և փակցրել «Մի՛ եղեք ոչխար, վճարեք 100 դրամ»


62 համարի երթուղայինի վարորդն ինքն իր ձեռքով պոկել է «Ուղեվարձը` 150 դրամ» պաստառը և փակցրել «Մի՛ եղեք ոչխար, վճարեք 100 դրամ»

  • 23-07-2013 18:06:25   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Օպերայից Բաղրամյան պողոտա տանող ճանապարհին հավաքվել են մի խումբ ակտիվիստներ և կոչ են անում բնակչությանը՝ վճարել 100 դրամ:


Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ը, քիչ առաջ 62 համարի երթուղայինի վարորդն ինքն իր ձեռքով պոկել է «Ուղեվարձը` 150 դրամ» պաստառը և փակցրել «Մի՛ եղեք ոչխար, վճարեք 100 դրամ»:

 

Նույն օրինակին հետևել է  նաև 57 համարի ավտոբուսի վարորդը` պոկելով հին պաստառը և փակցնելով ցուցարարների տված` «Ուղեվարձը` 100» դրամ գրությունը:

 

Երթուղայիններից մեկի վարորդն էլ, դժգոհելով ուղևորների հարձակումներից, արդարանում էր՝ ասելով, թե իրենց բոլորովին ձեռնտու չէ թանկացումը. «Մեկ ա, ինձ ոչ մի բան դրանից չկա: Հենա՝ պլանը 13 հազար էր, սարքել են 20 հազար. 50 տոկոսով թանկացրել են, 50 տոկոսով էլ պլանս են բարձրացրել»:

Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով