Լույս է տեսել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Հակոբ Նալյանի «Հոգևոր զրույցներ» գիրքը


Լույս է տեսել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Հակոբ Նալյանի «Հոգևոր զրույցներ» գիրքը

  • 03-09-2013 17:23:49   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Հակոբ Նալյանի «Հոգևոր զրույցներ» գիրքը` աշխատասիրությամբ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների: 
«Հոգևոր զրույցներ» ընդհանուր խորագրի ներքո ամփոփված են Հակոբ Պատրիարքի «Գանձարան ծանուցմանց» քարոզգրքից քաղված և աշխարհաբարի վերածված քսան քարոզներ, որոնք ընթերցողին պատասխաններ են տալիս ժամանակակից տարբեր մարտահրավերների վերաբերյալ:
Գևորգյան հոգևոր ճեմարանի նախաձեռնած «Սերմնացան» մատենաշարի այս առաջին հրատարակությունը նվիրված է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Ամենայն Հայոց Գևորգ Դ Մեծագործ Հայրապետի ծննդյան 200-ամյակին: 
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր