Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում


Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը՝ Երևանում

  • 18-10-2013 15:58:51   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

   


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հադիպում է ունեցել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող  ծրագրերին: Անդրեաս Օրֆանիդեսը, ներկայացնելով  կառույցի գործունեությունը, նշել է, որ արդյունավետ է գնահատում Հայաստանի ուսանողական միավորումների գործունեությունն ասոցիացիայի շրջանակում՝ միաժամանակ շեշտելով, որ իրենց համար խրախուսելի է ակտիվ  համագործակցությունը նոր ծրագրերում: ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ևս ներգրավել Բուհերի եվրոպական ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպվող ուսանողական սիմֆոնիկ նվագախմբերի համերգային ծրագրերում:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է նաև Բուհերի եվրոպական ասոցիացիայի հերթական նիստը հաջորդ տարի անցկացնել Երևանում:
 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ