«Հայաստան» հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնը հավաքագրել է ավելի քան 22. 6 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում


«Հայաստան» հիմնադրամի 16-րդ հեռուստամարաթոնը հավաքագրել է ավելի քան 22. 6 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

  • 29-11-2013 13:24:21   |   |  Բարեգործություն

 
Երեւան, նոյեմբերի 29, 2013թ.:  Հեռուստամարաթոն 2013-ը հավաքագրեց  22 661 372 ԱՄՆ դոլար, որը կնպատակաուղղվի Հայաստանում եւ Արցախում մի շարք ծրագրերի իրագործմանը եւ գլխավորապես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից տարվա ռազմավարական ծրագիր ճանաչված շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանը: Ստորեւ ներկայացված է Հեռուստամարաթոն 2013-ի հանգանակությունների նախնական բացվածքը`  ըստ երկրների.
 
Ռուսաստան`  12 350 000 ԱՄՆ դոլար
ԱՄՆ Արեւմտյան շրջան (Լոս Անջելես)`  2 000 000 ԱՄՆ դոլար
Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Հունաստան, Բելգիա /Համաեվրոպական հեռախոսամարաթոն/` 1 984 000 ԱՄՆ դոլար
Հայաստան` 1 648 372 ԱՄՆ դոլար
Շվեյցարիա /անհատ-բարերար/` 1 200 000 ԱՄՆ դոլար
Արցախ` 1 000 000 ԱՄՆ դոլար
ԱՄՆ Արեւելյան շրջան (Նյու Յորք)` 1 000 000 ԱՄՆ դոլար
Արգենտինա`  700 000 ԱՄՆ դոլար
Տորոնտո` (Կանադա) 225 000 ԱՄՆ դոլար
Բրազիլիա` 170 000 ԱՄՆ դոլար
Մոնրեալ (Կանադա)` 120 000 ԱՄՆ դոլար
Մեծ Բրիտանիա` 100 000 ԱՄՆ դոլար
Լիբանան`  94 000 ԱՄՆ դոլար
Իրան`  60 000 ԱՄՆ դոլար
Ավստրիա` 10 000 ԱՄՆ դոլար
 
Գլխավոր հովանավոր`                                                                                                               ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ
Հեռարձակման հովանավոր`                                                                                                                ՅՈՒՆԻԲԱՆԿ
Հովանավորներ`                                                                           ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ, ԱՐՑԱԽԲԱՆԿ                      
Ինֆորմացիոն հովանավորներ`                                                                  «ԵԹԵՐ» եւ «ԷՖԻՐ» շաբաթաթերթեր
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն