Դեկտեմբերի 4-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Լանջառ գյուղում
գտնվող հուշարձանի մոտակայքից «Օպել» մակնիշի 35 MV 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևկելի հատված:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում