Այսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների բնակիչներ հերթական բողոքի ակցիաի շրջանակներում կրկին փակել Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող ավտոճանապարհը, ինչպես նաև Կարբի և Օհանավան գյուղի մոտ կառուցվող ՀԷԿ-ի կառուցման վայր տանող ճանապարհը։ Այս մասին դեպքի վայրից «Նոյյան Տապան»-ին է հայտնում «ՆՏ»- ի լրագրող Աննա Աղլամզյանը: Ըստ նրա՝ գյուղերում գործադուլ է հայտարարվել, և այս անգամ ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները:
Գյուղացիներին զայրացրել է այն հանգամանքը, որ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։
Այս պահի դրությամբ՝ գյուղացիների հետ հանդիպման է եկել միայն Արագածոտնի մարզպետ՝ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին հարյուրավոր գյուղացիներ մի քանի ժամով կրկին փակել էին Օհանավան-Ուշի ավտոճանապարը և պահանջել դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, որի պատճառով, իրենց պդմամբ, իրենք զրկվելու են ոռոգման ջրից։