Լույս է տեսել «Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում» ձեռնարկը


Լույս է տեսել «Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում» ձեռնարկը

  • 24-09-2014 17:36:11   | Արմավիրի մարզ  |  Նոր գրքեր
 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Աթենքի պետական համալսարանի գործնական աստվածաբանության բաժնի դասախոս Գեորգիոս Ֆիլիասի` «Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում» ուսումնական օժանդակ ձեռնարկը` նախատեսված հոգևոր կրթական հաստատությունների համար, որը հունարենից թարգմանել է Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը: 
Գիրքն ընթերցողին հնարավորություն է ընձեռում լավագույնս ծանոթանալու և ներըմբռնելու եկեղեցական հռետորության դարավոր ավանդները: Ձեռնարկում քննարկված են եկեղեցական հռետորի համար բավականին կարևոր հարցեր, ինչպես օրինակ` աստվածաբանական խոսքի քրիստոսակենտրոնությունը, ծիսական կամ խորհրդազգացական աստվածաբանական խոսքի հատկանիշները: Գրքի հեղինակն անդրադառնում է նաև եկեղեցական հռետորական խոսքի արդիականացմանը քաղաքակրթության, գիտության և ներկա ժամանակների մարդու կյանքի չափանիշներին համապատասխան:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play