Սփյուռքահայության հայագիտական կրթության արդի մեթոդներ է առաջարկում Հայկական Վիրտուալ համալսարանը


Սփյուռքահայության հայագիտական կրթության արդի մեթոդներ է առաջարկում Հայկական Վիրտուալ համալսարանը

  • 17-10-2014 18:09:13   |   |  Հասարակություն

 
Սփյուռքահայության առջեւ ծառացած արդի մարտահրավերները և դրանցից  որոշների հետ կապված Հայկական վիրտուալ համալսարանի նորարարական լուծումները հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր ճարտարագետ, Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը: 2009 թվականին ստեղծված ՀՎՀ-ի նախագահի բնորոշմամբ, ինտերնետը կարծես  նվեր է հայ ազգի համար. «Մեզ նման բաժանված ազգի համար այն իսկապես բախտավորություն է, որից կարելի է օգտվել, մեր ունեցած հարստությունը փոխանցել աշխարհի տարբեր կողմերում գտնվող մեր հայրենակիցներին»,- ասաց նա:  
 
Նշվեց նաեւ, որ համալսարանն առաջարկում է հայագիտական կրթություն նորագույն տեխնոլոգիաների միջոցով եւ  առաքելություն ունի  ստեղծել կրթական վիրտուալ համայնք, որը կարող է խթանել ինչպես մշակութային կրթությունը, այնպես էլ սոցիալական հաղորդակցությունն, հայագիտության բնագավառում կրթությունը շարունակել ցանկացող, ուսանողների միջև: 
 
Ըստ Ե.Զորյանի, համալսարանի ստեղծման հիմնական նպատակը հայկական կրթական այնպիսի միասնական օջախի հիմնադրումն  էր, որը հասանելի կլիներ բոլորին` անկախ տարիքից, բնակության վայրից կամ գիտելիքների մակարդակից:Այսպիսով. համալասարանը հնարավորություն է տալիս ինչպես սփյուռքահայությանը, այնպես էլ ցանկացած անձի` լինի հայ, թե այլազգի, սովորել համալասարանի հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի և շախմատի ֆակուլտետներում: ՀՎՀ-ի նախագահի տեղեկացմամբ, այժմ համալսարանում սովորում է 3500 հազարից ավելի մարդ` աշխարհի 73 երկրներից: Դասընթացները տարվում են 7 լեզուներով: Համալսարանում սովորելու համար պետք է վճարել ընդամենը 159 դոլար. «Այս սիմվոլիկ գումարը,- ըստ Ե.Զորյանի,- նրա համար է, որ ուսանողը կապված մնա համալսարանի հետ, քանի որ լրիվ անվճար լինելու դեպքում կարող է այդ կապը չլինել»:
 
Ըստ ՀՎՀ-ի նախագահի, սկզբնական շրջանում ծրագիրը գործել է այն ուսանողների համար, ովքեր գիտակցաբար ցանկացել են սովորել և ամրապնդել իրենց գիտելիքները հայագիտության բնագավառում:  Սակայն հետագայում՝ ելնելով ի հայտ եկած պահանջարկից, համալսարանում 
սկսեցին սովորեցնել նաև մանուկներին, առաջարկելով նրանց ուսուցման երկու տարբերակ՝ դասարանային, եւ խաղերի միջոցով:
 
Բացի այդ, համալսարանը մշակել է նաեւ մուլտիմեդիա հարթակի վրա ստեղծված մեդիա արտադրանքի նոր շարք՝ թվային գրքեր՝ ibook, որն ընդամենը մեկ սեղսումով հասանելի է սմարթֆոնների, պլանշետների եւ վեբ բրաուզերների օգտատերերին: Շարքն ընդգրկում է Հայաստանին վերաբերող թեմաների լայն շրջանակ` պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն, ինչպես նաև անդրադառնում է տնտեսության, քաղաքականության, փոփ մշակույթի և այլ արդի թեմաներիք եւ նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր չեն ցանկանում ուսանողական կարգապահությամբ հաճախել դասերի, բայց ցանկություն ունեն սովորել: Ընդհանուր առմամաբ Ibook-ը հնարավորություն է տալիս բոլորին ծանոթանալ Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի 4000 տարվա պամությանը:
 
ՀՎՀ-ի նախագահը ընդգծեց նաեւ, որ համալսարանում ուսուցիչների պակաս է զգացվում, քանի որ նրանց մի մասը տեխնոլոգիաների հետ աշխատելու փորձ չունի, այդ իսկ պատճառով նախատեսվում է կազմակերպել վերապատրաստման դասընթացներ:
 
Հայական Վիրտուալ Համալսարան ընդունվել ցանկացողները պետք է ընդամենը այցելեն www.avc-agbu.org կայքէջը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play