Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների

  • 30-11--0001 00:00:00   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի մի խումբ անդամների`խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ եւ Հայաստանի գիտության ու մշակույթի ներկայացուցիչների:
Հանդիպմանը քննարկվել են բանակ-հասարակություն կապերի խորացմանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ բանակի մարտունակության մակարդակը մեծապես կախված է նաեւ զինված ուժերի եւ հասարակության ամուր կապերից` այս համատեքստում կարեւորելով հասարակական եւ գիտամշակութային ոլորտի ականավոր գործիչների պարբերաբար այցելությունները զորամասեր, ինչպես նաեւ նրանց կողմից տարվող աշխատանքը հայրենիքում եւ արտերկրում Հայաստանի ու Արցախի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանը, մշակույթի եւ այլ ոլորտներին առնչվող որակյալ նյութերի ներկայացման ուղղությամբ: 
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն