Ազատության հրապարակից բերման են ենթարկել 7 քաղաքացիների


Ազատության հրապարակից բերման են ենթարկել 7 քաղաքացիների

  • 05-11-2014 18:28:01   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով

Քիչ առաջ  «Նոյյան Տապան»-ի սեփական թղթակիցը Ազատության հրապարակից տեղեկացրեց,  որ  Անանիմուսների օրվա կապակցությամբ խաղաղ ակցիային մասնակցում են ինչպես պաստառներով այնպես էլ  դիմակավորված քաղաքացիներ։ Ոստիկանության ներկայացուցիչները մոտեցել են դիմակավորվածներին և պահանջել հանել դիմակները,  որից հետո նրանցից 7-ին նստացրել են  ոստիկանության ավտոմեքենա և տարել բաժանմունք։ Ներկա պահին մեկնարկել է երթը Ազատության հրապարակից դեպի ոստիկանություն՝ ձերբալկալվածներին ազատ արձակելու պահանջով։  

Մանրամասները քիչ անց։

 

 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով