Հայկական ընկերությունները վրացական շուկայում


Հայկական ընկերությունները վրացական շուկայում

  • 27-11-2014 14:52:26   | Վրաստան  |  Մանկական էջ
 
 
 
Թբիլիսիում կայացել է Կիբեռանվտանգության և Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային VII Վեհաժողովը՝ GiTi-2014: Տարածաշրջանային վեհաժողովը կազմակերպվել է Տեղեկատվության Փոխանակման Գործակալության (PDP) կողմից և Բիզնես Խորհրդի աջակցությամբ՝ ICT: Տարածաշրջանային VII Վեհաժողովին մասնակցում էին Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխատող 20 երկրներից ավելի քան 400 ընկերություն և կազմակերպություն:
Տարածաշրջանային VII Վեհաժողովի կազմակերպիչների հայտարարության համաձայն` կայացած վեհաժողովի հիմնական նպատակն է Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում վերջին ժամանակների ձեռքբերումների շնորհանդեսը, ինչպես նաև պրոֆիլային ընկերությունների միջև փորձի փոխանակման աջակցումը: «Ուզում եմ նշել, որ ժամանակակից հասարակության գիտակցման մակարդակը, դանդաղ, բայց, այնուամենայնիվ փոխվում է և հարմարվում ժամանակակից պայմաններին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ քաղաքացիներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ինչպես այն հնարավորությունների վրա, որոնք բացվում են մշտապես զարգացող Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, այնպես էլ այն ապրանքների վրա, որոնք թույլ են տալիս ապահովել մեր անձնական տվյալների անվտանգությունը», -GiTi 2014 կիբեռանվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման Տարածաշրջանային VII վեհաժողովի բացման արարողությանը ելույթ ունենալիս հայտարարել է Տեղեկատվության փոխանակման Միջազգային Համագործակցության հարցերով մասնաճյուղի ղեկավար Նինո Սարիշվիլին:
Վեհաժողովի աշխատանքին մասնակցել են նաև հայկական IT բնագավառում աշխատող խոշորագույն ընկերությունների` ArmTab և Apricot Software ներկայացուցիչները, որոնց ապրանքը ոչ միայն մեծ ուշադրության են արժանացել Վեհաժողովի հյուրերի և մասնակիցների կողմից, այլև արժանացել են պարգևների GiTi-2014 Տարածաշրջանային Վեհաժողովի կազմակերպիչների կողմից:
Technology & Science Dynamics (TSD) ընկերությունը հաղթող է ճանաչվել երկու` «The best Provider of IT education» և «The best Mobile solution» անվանակարգում, իսկ Apricot Software ընկերության կողմից ներկայացված ապրանքը` «AS-Accountant 6» հաշվապահական ծրագիրը, զբաղեցրել է Առաջին տեղը և արժանացել «Տարվա լավագույն ծրագրային ապահովում» մրցանակին (Software of the Year):
Այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում Apricot Software ընկերությունը և նրա արտադրանքը, «Միություն»-ը զրուցել է Apricot Software-ի տնօրեն Վահագն Վասիլյանի հետ:
«Apricot Sofware ընկերությունը մի ընկերություն է, որը վերջերս է հայտնվել վրացական շուկայում: Մեր ռազմավարական գործընկերն է ArmSoft ընկերությունը, որն ահա 27 տարի է, ինչ աշխատում է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում և հայկական շուկայում զբաղեցնում առաջնային դիրքեր: Ընկերության հիմնական գործունեությունն է բանկային համակարգերի, ERP-ի համակարգերի, հաշվապահական և առևտրային ծրագրերի անցկացում, ներմուծում և մշակում»:
Apricot Software ընկերությունը վերցրել է ArmSoft ընկերության մշակած ամենատարածված հաշվապահական ծրագրերը և իրականացրել է դրանց հարմարեցումը վրացական շուկայի համար: Այսինքն, թարգմանել է դրանք վրացերեն, հարմարեցրել վրացական օրենսդրությանը, ներգրավել են Վրաստանի ինտերնետ բանկային համակարգերը և հարկային ծառայության էլեկտրոնային համակարգը: Տվյալ ծրագրերի պահանջարկը հիմնված է հետևյալ բաղադրիչների միաձուլման վրա. Դրանք են` գործառությունը, գինն ու ներդրման և շահագործման պարզությունը:
Այսօր մենք առաջարկում ենք վրացի հաճախորդին խոշոր հաշվապահական համակարգերին հատուկ գործառույթներով ծրագիր` միջին և մանր սեգմենտին հատուկ գներով:
Ավելին, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին անվճար հաշվապահական ծրագիր` AS-BookKeeper 6, որը AS-Accountant 6 ծրագրի հեշտացված տարբերակն է: Ծրագիրը իդեալական ընտրություն է մանր բիզնեսի համար: Ինչպես նաև այլընտրանքային ընտրություն է այն ընկերությունների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ գնել հաշվապահական ավելի հզոր համակարգեր: Ծրագրի հետ աշխատելիս հաշվապահը կարող է նաև օգտվել անվճար տեխնիկական աջակցությունից մեր մասնագետների կողմից:
Apricot Software-ը առաջարկում է ոչ միայն որակյալ արտադրանք, այլև սպասարկման բարձր մակարդակ: Մեր ընկերությունն աշխատում է առաջին հերթին հաճախորդի օգտին և այդ պատճառով մեր կողմից առաջարկվող սպասարկումն արմատապես տարբերվում է նրանից, ինչին սովոր է վրացի հաճախորդը:
Apricot Software-ը առաջարկում է իր հաճախորդին սպասարկման լայն սպեկտր` բազմակողմանի տեխնիկական աջակցություն, թրեյնինգներ, ուսուցողական ծրագրեր և տեսանյութեր, պորտալ հաճախորդի համար, գիտելիքների բազա և այլն: Մենք գիտենք, որ AS-Accountant 6 ծրագրին պահանջված է դարձնում ոչ միայն որակյալ սոֆտը, այլև բազմակողմանի սպասարկումը:
Վերջում ուզում եմ նշել, որ Apricot Software բիզնես մոդելը նեղ համագործակցություն է ենթադրում աուդիտ և հաշվապահական ծառայություններ առաջարկող ընկերությունների, ինչպես նաև հաշվապահություն ուսուցանող ուսումնական կենտրոնների հետ: Մենք համագրոծակիցներին հնարավորություն ենք տալիս վաստակել մեր ծառայությունների անցկացմամբ, ներդրմամբ և ուսուցմամբ: Վերջին ժամանակներս անցկացվել է ավելի քան 20 հաջողված շնորհանդեսներ, այնպիսի ըկերությունների, ինչպիսիք են` Grant Thornton, Capto group, UHY Baramidze, Finansical Office (Fino), KK-Group, Busines Audit service, Audit and Legal Service: Շնորհանդեսների նպատակն է եղել ներկայացնել մեր պոտենցյալ գործընկերներին Apricot Software ընկերությունը և նրա հաշվապահական հաշվառման ավտոմատ լուծումները», -պատմեց Apricot Software ընկերության տնօրեն Վահագն Վասիլյանը:
Ինչ վերաբերում է Technology & Science Dynamics (TSD) ընկերությանը, ապա դա խոշորագույն գիտահետազոտական ընկերություն է իր գրասենյակներով Հայաստանում և ԱՄՆ-ում, որը զբաղվում է ժամանակակից տեխնիկայի արտադրությամբ: Ընկերությունն արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում է GiTi տարածաշրջանային Վեհաժողովին  և մեծ հետաքրքրություն է գրավում, երբեմն էլ նախանձ Տեղեկատվական տեխնոոգիաների բնագավառում աշխատող շատ այլ ընկերությունների կողմից:
«Տարածաշրջանային VI Վեհաժողովի շրջանակներում TSD ընկերությունը ներկայացրել է մի շարք ուսումնական տեխնոլոգիաներ. ArmTab-ի տարբեր չափսերի նոր մոդելներ, մեր կողմից թողարկվող ArmPhone սմարտֆոնի նոր մոդելներ, ընդհանուր գիտությունների, ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության դպրոցական լաբորատորիաներ: Նաև վեհաժողովի մասնակիցները կարողացան ծանոթանալ մեր ընկերության կողմից թողարկվող պլանշետների հետ նախադպրոցական հաստատությունների համար, որոնցում ներբեռնված են հատուկ ուսումնական ծրագրեր: Մենք բերել ենք նաև մեր վերջին ձեռքբերումներից մեկը` ռադիոկապի նորագույն միջոց` ստեղծված հատուկ Արտակարգ իրավիճակների ծառայությունների համար: Այդ բոլոր ապրանքնքերը թողարկվում են Հայաստանում», -«Միության» հետ զրույցում պատմեց Technology & Science Dynamics ընկերության նախագահ Վահան Չաքարյանը:
Հարցին, թե արդյո՞ք ծրագրում է Technology & Science Dynamics ընկերությունը դուրս գալ վրացական շուկա, Վահան Չաքարյանը պատասխանեց, որ ընկերությունն աշխատում է այդ ուղղությամբ: «Այն արտադրանքը, որը մենք առաջարկում ենք վրացական շուկային, հիմնականում նախատեսված է ուսումնական բնագավառի համար: Խոսքը վերաբերում է դպրոցական լաբորատորիաներին և ժամանակակից պլանշետներին իր համապատասխան ուսումնական ծրագրերով», -հայտնել է Վահան Չաքարյանը:
Հարկ է նկատել, որ այսօրվա դրությամբ Վրաստանի հայալեզու դպրոցները ապահովված են այն նույն միջոցներով, ինչ վրացախոս դպրոցները: Օրինակ, հայալեզու դպրոցների առաջին դասարացիներն օգտվում են «նոուտբուք»-ներից, որոնք ունեն վրացալեզու ծրագրեր: Վրաստանի Կրթության նախարարն արդեն վաղուց տեղյակ է, որ «Վրաստանի Հայ Համայնքի» կողմից տվյալ դրությունը գնահատվում է որպես անմիջական խտրականություն  հայալեզու առաջին դասարանցիների հանդեպ, մինչդեռ, չնայած կրթական ծրագրերը հայերեն թարգմանելու խոստմանը, մինչ օրս բոլոր ծրագրերը շարունակում են մնալ վրացալեզու: Այդ հարցի օպտիմալ լուծումը կարող էր լինել Վրաստանի պետական գերատեսչությունների ավելի բաց վերաբերմունքն այն ձեռքբերումների հանդեպ, որոնց հասել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական ընկերությունները: Չէ՞ որ նրանք առաջարկում են ոչ թանկ, բայց միաժամանակ որակյալ ապրանքի լայն տեսականի…
 
 
http://armenian-community.ge/News/930?lang=arm
Նոյյան տապան  -   Մանկական էջ