Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի`ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ <<Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն>> պետական ոչ առեւտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: