Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում


Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում

  • 12-05-2015 18:20:59   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է ընծայվել հայկական պոեզիայի <<Ընդ եղեգան փող>> ժողովածուն՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնին Օսմանյան կայսրությունում: Բանաստեղծությունների հավաքածուն հրատարակվել է Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2000 թվականից սկսած գործում է ՀՌՀ Հրատարակչությունը:  Գիրքը ներկայացված է երկու լեզուներով՝ հայերեն և ռուսերեն: Ժողովածուի վրա աշխատել է գրականագետների, թարգմանիչների և սրբագիրների մեծ թիմ:
 
Ժողովածուում ընդգրկված են արևմտահայ և արևելահայ դասական ու ժամանակակից հեղինակների այն գործերը, որոնցում արծարծվում է Հայոց մեծ եղեռնի թեման: Այդ գործերում միաժամանակ ընդգծվում է ժողովրդի ապրելու, արարելու կամքն ու անկոտրում հավատը վաղվա նոր ու հզոր, լույսի ու հույսի հայրենիքի հանդեպ:
 
ՀՌՀ  ռեկտորի օգնական Գոհար Ղումաշյանը  նշեց, որ գրքի շնորհանդեսը կկայանա  «ԱՐՏ ԲՐԻՋ»  գրախանութում մայիսի 21-ին ժամը 19:00 -ին, որին կհաջորթի շնորհանդես Մոսկվա քաղաքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր