Բակո Սահակյանն այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն


Բակո Սահակյանն այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

  • 18-05-2015 15:58:57   | Ֆրանսիա  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն: 
Նախագահի բնութագրմամբ՝ կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է եւ հայ ժողովրդի, եւ ֆրանսահայ համայնքի պատմությունը: 
Բակո Սահակյանն արժեւորել է կենտրոնի աշխատանքը` հայկական ինքնության պահպանման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ