Բակո Սահակյանն այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն
18-05-2015 15:58:57 | Ֆրանսիա | Մշակույթ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին այցելել է Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:
Նախագահի բնութագրմամբ՝ կենտրոնը հանդիսանում է Սփյուռքի կարեւորագույն մշակութային օջախներից մեկը, որտեղ բարձր մակարդակով ներկայացված է եւ հայ ժողովրդի, եւ ֆրանսահայ համայնքի պատմությունը:
Բակո Սահակյանն արժեւորել է կենտրոնի աշխատանքը` հայկական ինքնության պահպանման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման եւ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման տեսանկյուններից: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: